Կարևոր իրադարձություններ

Վաղը կկայանա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը

20 Փետրվար, 2020 20:17
Վաղը կկայանա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

«Իգոր Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսաչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23.10.2019թ. թիվ 1539-Ա ոչ իրավաչափ որոշումն անվավեր ճանաչելու և որպես իրավական հետևանք՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնելու պահանջների մասին, ընդունել վարույթ»,-ասված է դատարանի որոշման մեջ:

Գործը կքննի դատավոր Դանիել Դանիելյանը։ Փետրվարի 21-ին նշանակվել է նախնական դատական նիստը։

2019թ․ դեկտեմբերի 3-ին դատավորը վարույթ է ընդունել Իգոր Սարգսյանի հայցը։ Միաժամանակ դատարանը որոշել է ՀՀ վարչապետից պահանջել մեկշաբաթյա ժամկետում Վարչական դատարանին ներկայացնել ազատման  որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր նյութերը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին