Կարևոր իրադարձություններ

Թուրքական զորքը հրթիռակոծել է Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը․ թուրքագետ

20 Փետրվար, 2020 19:04
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Թուրքական զորքը հրթիռակոծել է Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը․ թուրքագետ

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Ըստ որոշ աղբյուրների , այս պահին թուրքական զորքը և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումներն, այսօր կեսօրից հետո անցել են ինտեսիվ հարձակման:

Հրթիռակոծել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը , ինչի արդյունքում այժմ քաղաքի կեսը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ: Այս պահին Ալ-Նայրաբում ցամաքային ռազմական գործողություններ են ընթանում:


Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ սիրիական բանակը ռմբակոծում է Քումայնասի, Թալ Մուսայբինի և Արիհայի թուրքական հենակետերը, իսկ ռուսական ռազմօդուժը ռմբակոծում է Շահրանազի և Հորթա Ջաբալ Շաշաբուլի այն հենակետերը, որոնք գտնվում են թուրքական կողմի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ձեռքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին