Կարևոր իրադարձություններ

Եվրոպական խորհուրդը որոշել է Հայաստանը հանել «հարկային դրախտների» գորշ ցուցակից

20 Փետրվար, 2020 16:41
Եվրոպական խորհուրդը որոշել է Հայաստանը հանել «հարկային դրախտների» գորշ ցուցակից

Եվրոպական խորհուրդը (ԵՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարներից կազմված խորհուրդը) որոշել է Հայաստանը հանել այսպես կոչված՝ «հարկային դրախտների» կամ ԵՄ հետ հարաբերություններում մրցակցությունը խաթարող հարկային վարչարարությամբ երկրների «սև ցուցակից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը։

«Սա նշանակում է, որ Հայաստանը հետայսու կարող է ավելի անխոչընդոտ օգտվել ԵՄ ֆինանսական ծրագրերից, իսկ եվրոպական ընկերությունները կարող են ավելի անխոչընդոտ ընթացակարգով գործունեություն սկսել և ծավալել Հայաստանում»,- գրել է պատգամավորը:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին