Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    545,5
    559,5

  • RUB

    6,27
    6,67

Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում․ հանցագործությունը բացահայտվել է

20 Փետրվար, 2020 15:30
Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում․ հանցագործությունը բացահայտվել է

Փետրվարի 18-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, «Սևան ազգային պարկից» ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ, որ «Օպել» մակնշի մեքենայով է եղել Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում, ապօրինի հատել է 17 սոճի:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը եղել է Աստղաձոր գյուղի 46-ամյա բնակիչ:

Կասկածվողը նույն օրը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, այնուհետև դեպքի վայրում մատնացույց արել հատած ծառերը` հայտնելով, որ դրանք կտրել է հետագայում որպես վառելափայտ օգտագործելու համար:

Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների` «Սևան ազգային պարկին» պատճառվել է մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
46-ամյա տղամարդը ներկայացվել է Մարտունու քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին