Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

Երևանցի ամուսինները 40 հազար դոլար են գողացել օդանավի իրենց հարևանուհուց

20 Փետրվար, 2020 15:27
Երևանցի ամուսինները 40 հազար դոլար են գողացել օդանավի իրենց հարևանուհուց

Շերեմետևո օդանավակայանում ոստիկանները 40 հազար դոլարի գողություն են բացահայտել: Ինչպես հայտնում է Mskagency.ru-ն, դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի ժամանակ:

Օդանավակայանից հայտնում են.

«Օդանավակայանի հերթապահ բաժանմունք է դիմել ՀՀ քաղաքացի մի կին՝ խնդրելով օգնել գտնել իր պայուսակը, որ մնացել է Լոս Անջելես-Մոսկվա օդանավում: Կինը նշել է, որ պայուսակում եղել է 40 000 դոլար: Նշված տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության աշխատակիցներն ուղևորվել են դեպքի վայր, որտեղ նոր էին սկսվում օդանավի սրահի մաքրման աշխատանքները: Այնտեղ, սակայն, պայուսակ չեն հայտնաբերել»:

Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում հետքերը տարել են երևանցի ընտանեկան զույգի ուղղությամբ, ովքեր նստած են եղել կնոջ կողքին: Այն պահին, երբ պայուսակի տերը դուրս է եկել սրահից, հարևանները որոշ ժամանակ նստած են մնացել: Վերջիններիս անձը բացահայտված է, Հայաստան ժամանելիս նրանց ձերբակալել են և ուղեկցել հերթապահ մաս: Կասկածյալ կինը դժվար էր քայլում, ինչպես պարզ դարձավ՝ նորմալ քայլել չէր կարողանում, քանի որ խանգարում էին կոշիկների մեջ թաքցված թղթադրամները: Գումարի երկրորդ մասը դուրս է բերվել նրա ամուսնու ծոցագրպանից:

Կասկածյալները ձերբակալված են: Հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին