Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը 3,4 մլրդ դրամ է հատկացնում հանրաքվեի անցկացմանը

20 Փետրվար, 2020 12:41
Կառավարությունը 3,4 մլրդ դրամ է հատկացնում հանրաքվեի անցկացմանը

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկով գործադիրը 3 միլիարդ 447 միլիոն դրամ հատկացրեց Սահմանադրական հանրաքվեի անցկացման համար․

 

  • 2 միլիարդ 553 միլիոն դրամ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեն կազմակերպելու համար,
  • 660 միլիոն դրամ՝ տեղամասերի տեսախցիկների տեղադրման, ուղիղ հեռարձակման ապահովման համար,
  • 234 միլիոն դրամ՝ ոստիկանությանը՝ ծանուցագրեր տպելու և քաղաքացիներին ծանուցելու համար։

Ֆինանսների նախարարն ասաց, որ այս բոլոր միջոցների 80-85 տոկոսն ուղղվելու է հանրաքվեի կազմակերպիչների, տեղամասային աշխատակիցների վարձատրությանը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին