Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    498

  • EUR

    529
    543

  • RUB

    6,31
    6,71

Կարևոր իրադարձություններ

Դադիվանքում կատարված գողության դեպքը բացահայտվել է

20 Փետրվար, 2020 11:07
Դադիվանքում կատարված գողության դեպքը բացահայտվել է

Փետրվարի 19-ին հաղորդվել էր Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության մասին:  ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ն, 1996թ. ծնված Գ. Ա.-ն և 1995թ. ծնված Ժ. Մ.-ն նախնական համաձայնությամբ, ներկայացել են Դադիվանք համայնքի վանական համալիր, որտեղ չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը:

Ն. Ս.-ն, Գ. Ա.-ն և Ժ. Մ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:

Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին