Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացել է Diamond Princess զբոսանավի 2 ուղևոր

20 Փետրվար, 2020 11:06
Կորոնավիրուսից մահացել է Diamond Princess զբոսանավի 2 ուղևոր

Կորոնավիրուսից մահացել է ճապոնական Diamond Princess զբոսանավի 2 ուղևոր:

BBC-ի փոխանցմամբ՝ երկուսն էլ եղել են Ճապոնիայի՝ մոտ 80 տարեկան քաղաքացիներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ: Կորոնավիրուսով հիվանդացել են զբոսանավում գտնված 3700 հոգուց 621-ը:

Այն ուղևորները, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, 14-օրյա կարանտինից հետո՝ փետրվարի 19-ից սկսել են լքել նավը։

Միևնույն ժամանակ, Չինաստանը հայտարարել է, որ կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքում նոր վարակվածների թիվը սկսել է զգալիորեն նվազել:

Ընդհանուր առմամբ, նոր տեսակի կորոնավիրուսից արդեն մահացել է ավելի քան 2100 մարդ, կա 75 հազար վարակակիր: Բուժվել է շուրջ 16.000 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին