Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    498

  • EUR

    529
    543

  • RUB

    6,31
    6,71

Կարևոր իրադարձություններ

Հրաձգություն Գերմանիայում․ կա 8 զոհ

20 Փետրվար, 2020 10:11
Հրաձգություն Գերմանիայում․ կա 8 զոհ

Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 5 մարդ։ Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի հաղորդմամբ՝ անհայտ տղամարդը կրակ է բացել բարում, իսկ այնուհետև՝ քաղաքի հրապարակներից մեկում:

Հանցագործության շարժառիթները հայտնի չեն։ Չարագործը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ավելի ուշ նրան մահացած են գտել իր իսկ տան մոտ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունն իր թվիթերյան էջում։ Ենթադրվում է, որ տղամարդը միայնակ է գործել։ Հետաքննությունը շարունակվում է։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին