Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլ նաև ներկրված ծխախոտը. «Ժողովուրդ»

20 Փետրվար, 2020 09:45
 Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլ նաև ներկրված ծխախոտը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին թանկացել է հիմնականում հայկական արտադրության ծխախոտը: Այսպես, մեր շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ «Գառնի» տեսակի սիգարետի մեկ տուփի գինը բարձրացել է 20 դրամով, այն 380 դրամից դարձել է 400 դրամ: 

Հայկական արտադրության մյուս տեսակի սիգարետը՝ «Վան»-ը, թանկացել է 30 դրամով՝ 350 դրա­մից դառնալով 380 դրամ: «\/IP»-ը 20 դրամով է թանկացել՝ նախկին 380 դրամի փոխարեն, այն վերջին օրերին վաճառվում է 400 դրամով: 

Բայց մաս­նագետների կանխատեսումներով՝ ծխախոտի շուկայում առաջիկայում կսկսվի թանկացումների նոր ալիք, և կբարձրանան ոչ միայն տեղական արտադրության սիգարետները, այլև ներկրվածը: 

Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատե­սակների վրա սկսել են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ: 

Բացի այս, շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկա­յին բեռի նվազեցման հետևանքով նախորդ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին