Կարևոր իրադարձություններ

Խստացվում է հսկողությունը բարեգործական կազմակերպությունների նկատմամբ. «Ժամանակ»

20 Փետրվար, 2020 09:20
Խստացվում է հսկողությունը բարեգործական կազմակերպությունների նկատմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հասարակական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը խստացնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց հետո կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը նաև բարեգործական կազմակերպությունների նկատմամբ:

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բարեգործության մասին» օրենքում, որոնցից թերեւս ամենաէականը 18-րդ հոդվածում հետևյալ պարբերության ավելացումն է. «Բարեգործական ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնահատման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու կարգը սահմանում եւ հաստատում է լիազորված մարմինը»:

Այսպիսով, կառավարությունն իր վրա է վերցնում բարեգործական ծրագրերի արդյունավետության գնահատման լիազորությունը, իսկ դա նշանակում է, որ բարեգործական ծրագրերը մշտապես գտնվելու են կառավարության հսկողության ներքո»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին