Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ. «Հրապարակ»

20 Փետրվար, 2020 08:37
ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի՞նչ մոտեցում ունեք մյունխենյան քննարկման ժամանակ Ալիեւի հնչեցրած «փուլ առ փուլ» տարբերակին, որի մասին Փաշինյանը լռում է․ լռությունը համաձայնության նշա՞ն է՝ հարցրինք Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանին։

«Փուլային-փաթեթային տարբերակ` երկուսն էլ մեզ համար անընդունելի են»: Այսինքն՝ համաձայն եք Փաշինյանի առաջ քաշած նոր` «մյունխենյա՞ն» տարբերակին։ «Ես համաձայն եմ եւ առաջնորդվում եմ իմ կուսակցության կոնցեպտով, եւ եթե երկրի առաջնորդները եւս դրանով առաջնորդվեն, հաջողություններն ակնհայտ կլինեն․․․ ունենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, նույնկերպ ձեւավորված խորհրդարան, պետության համար անհրաժեշտ բոլոր կառույցները, ինչը բավարար է միջազգային հանրության համար` ճանաչելու Արցախի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին