Կարևոր իրադարձություններ

«Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու. «Ժողովուրդ»

20 Փետրվար, 2020 08:25
«Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի առաջիկա անելիքների մասին: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն մինչեւ այսօր քարոզչության ոչ մի կողմ ըստ էության քարոզչություն չի իրականացնում: Մեր տեղեկություններով, «Այո»-ի կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է մի քանի փուլի բաժանել իր գործունեությունը:

Ըստ մեր տեղեկությունների, պլանավորված է առաջիկա օրերին պասիվ, ոչ հրապարակային գործունեություն իրականացնել, այսինքն առաջին հերթին շտաբեր ձեւավորել: Քանի որ հանրաքվե անցկացնելու որոշումն հապշտապ է եղել, շատ կազմակերպչական հարցեր մինչեւ այժմ լուծված չեն եւ այս պահին շտաբի անդամները լծված են այդ աշխատանքները կանոնակարգելով: 

Երկրորդ փուլում արդեն «Այո»-ի շտաբը պատրաստվում է ասուլիս անցկացնել՝ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, եւ ներկայացնել իրենց ծրագիրը: Եվ արդեն երրորդ փուլով էլ սկսվելու է ակտիվ շրջանը, որը կլինի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո:

Հրահանգված է բոլորին մասնակցել դրամահավաք երեկոյին, որը դարձյալ կկայանա Դվին հյուրանոցում: Մեր տեղեկություններով, դրամահավաքին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պլանավորված է, որ նա շատ ակտիվ է լինելու եւ մյուս թիմակիցների հետ քարոզարշավ է անելու:

Բոլոր քարոզիչները դռնեդուռ են ընկնելու եւ բացատրեն մարդկանց, որ հեղափոխության շարունակությունն է «այո»-ն: Թերեւս առաջիկա օրերին իշխող թիմի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները վերջնականապես կավարտվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին