Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը ծախսերի համար պատրաստվում է դրամահավաք անել. «Հրապարակ»

20 Փետրվար, 2020 08:09
Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը ծախսերի համար պատրաստվում է դրամահավաք անել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի լոզունգներ, խորհրդանիշ ընտրելու համար իշխող ուժը մրցույթ է հայտարարել։ «Բաց մրցույթ է, մի քանի օր է՝ շրջանառության մեջ է, ցանկացած ոք կարող է մասնակցել, հաղթել։ 

Դրամական պարգև է սպասվում՝ առաջին, երկրորդ, երրորդ  տեղերի համար՝ 3, 2 և 1 միլիոն դրամ»,- ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ վստահեցնելով, որ պարգևատրումների ֆոնդը ոչ թե պետբյուջեից է, այլ՝ սեփական միջոցներից։ 

Իշխանության երևակայությունը չի՞ հերիքում, թե՞   պատասխանատվությունն այս հարցում էլ են գցում ժողովրդի վրա։ «Վա՞տ է, որ ժողովրդի հետ ենք քննարկում, ինչո՞ւ եք մեզ տարանջատում ժողովրդից, մենք էլ ժողովրդի մասնիկն ենք»։ Բայց ավելորդ գումար ունե՞ք, որ ծախսում եք դրա վրա։ 

«Եթե մեր թիմից շահեն, միգուցե այդ գումարն ուղղեն քարոզչության ֆոնդին։ Ես գոնե այդպես կանեի»։ Պատգամավորը վստահեցնում է, որ տասնյակ առաջարկներ են ստացել։ Թե ինչ բովանդակությամբ՝ չի մանրամասնում, հաղթողներին կընտրեն բոլորը՝ թիմով։ «Կարծեմ՝ 1 շաբաթ ենք մրցույթին տվել, բայց վստահ չգիտեմ»։ 

Ի դեպ, «ԱՅՈ»-ի շտաբը փետրվարի 25-ին «Դվինում» հանրաքվեի ծախսերի համար դրամահավաք է իրականացնելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին