Կարևոր իրադարձություններ

29-ամյա տղամարդը խաթարել է բժիշկների աշխատանքն ու կոտրել ընդունարանի մուտքի դռան ապակին

20 Փետրվար, 2020 00:00
29-ամյա տղամարդը խաթարել է բժիշկների աշխատանքն ու կոտրել ընդունարանի մուտքի դռան ապակին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, հերթական խուլիգանական դեպքն է տեղի ունեցել բժիշկների նկատմամբ: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շատապօգնության բժիշկների թիվ 76 խմբի կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել «Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող քաղաքացիների հասցեին, կոտրել ընդունարանի դռան ապակին՝ այդ կերպ խաթարելով հիվանդանոցի աշխատակիցների բնականոն աշխատանքը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Մխիթար Ս.-ին:

Աղբյուրիկ տեղեկություններով՝ նա աշխատում է Երևանում գործող սուպերմարկետերից մեկում՝ որպես հացթուխ, իսկ նշված դեպքի մասին հետաքննիչին հիվանդանոցում հայտարարություն է տվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի ղեկավար Մանուկ Յազիչյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
 

Լրահոս

Դիտել ավելին