Կարևոր իրադարձություններ

Թեհրանի մոտ խոցված ուղևորատար ինքնաթիռի սև արկղերը վնասված են․ Իրանի վերականգնում է դրանք

19 Փետրվար, 2020 23:47
Թեհրանի մոտ խոցված ուղևորատար ինքնաթիռի սև արկղերը վնասված են․ Իրանի վերականգնում է դրանք

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Թեհրանի մոտ ընկած ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի սև արկղերը վնասված են և նորոգման կարիք ունեն՝ մինչև վերծանումը սկսելը։ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նորից հայտարարել է, որ իրանական կողմը մտադիր է ինքնուրույն իրականացնել վերծանումը՝ չնայած միջազգային ճնշմանը։

 
Վերծանման համար միջազգային անկախ խումբ ձևավորելու կողմնակից է հատկապես Կանադան, որի 67 քաղաքացի է զոհվել սխալմամբ ինքնաթիռի խոցման հետևանքով։ Իրանական կողմը, սակայն, դեմ է սրան և չի ցանկանում որևէ այլ կողմի փոխանցել այդ աշխատանքները։

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին էլ հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը իրենց ռազմարդյունաբերական համալիրին է վստահել սև արկղերի վերականգնման աշխատանքները։ Միայն դրանցի հետո է հնարավոր լինելու կարդալ ինքնաթիռի վերջին րոպեների արձանագրությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին