Կարևոր իրադարձություններ

Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

19 Փետրվար, 2020 22:21
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

Փետրվարի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Մինչ մեկնարկը ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Էդուարդ Բազիկյանը անձնակազմին հրահանգավորեց՝ ընդգծելով, որ պետք է անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 9, թաղանթապատված դիմապակիով՝ 7, ժամկետանց համարանիշերով՝ 2, բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով՝ 2, առանց համապատասխան թույլտվության փարոսիկներով շահագործվող՝ 1 մեքենա։ Երեք տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։
 
 

Լրահոս

Դիտել ավելին