Կարևոր իրադարձություններ

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

19 Փետրվար, 2020 20:42
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:   

 

 

Լրահոս

Դիտել ավելին