Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը փոքրիկ ընթերցասերներին ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը

19 Փետրվար, 2020 18:39
Արայիկ Հարությունյանը փոքրիկ ընթերցասերներին ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը

Այսօր՝ փետրվարի 19-ին, գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրքեր է նվիրել անցորդներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցների հետ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տարածքում անցորդներին նոր հրատարակված գրքեր է նվիրել և շնորհավորել տոնի կապակցությամբ:
Հաջորդիվ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցել է արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց մանկապատանեկան գրական հավաքածուներով մասնակցել են հայկական մի շարք հրատարակչություններ և գրատներ:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը փոքրիկ ընթերցասերներին ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», որից հետո զրուցել է երեխաների հետ, հարցեր տվել, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին