Կարևոր իրադարձություններ

Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

19 Փետրվար, 2020 16:05
Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը

8 տարվա դադարից հետո Հալեպի օդանավակայանը կրկին գործարկվել է: Օդանավակայանը փակվել էր 2012-ին ահաբեկչական խմբավորումների մշտական հարձակումների հետեւանքով: Առանձին ժամանակահատվածներում այն գրեթե միշտ շրջափակված է եղել, ճանապարհի վտանգավորության պատճառով բարդ է եղել նաեւ մինչեւ օդանավակայան հասնելը: Միաժամանակ, օդանավակայանի անձնակազմն այն մշտապես պատրաստ վիճակում է պահել՝ ամեն պահի գործարկելու պատրաստակամությամբ:

8 տարվա դադարից հետո առաջին ուղեւորատար ինքնաթիռը Հալեպի օդանավակայան է ժամանել մայրաքաղաք Դամասկոսից: Ժամանել է 120 ուղեւոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Համուդը եւ տուրիզմի նախարար Մուհամադ Մարտինին: 2 քաղաքների միջեւ հեռավորությունը կազմում է 370 կմ, ինքնաթիռներն այն հաղթահարում են մոտ 50 րոպեում:

Տեսանյութը այստեղ՝ https://ria.ru/20200219/1564960485.html:

 

Լրահոս

Դիտել ավելին