Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանից Հայաստան տանող ճանապարհի վրա կուտակվել է ավելի քան 300 բեռնատար

19 Փետրվար, 2020 13:33
Ռուսաստանից Հայաստան տանող ճանապարհի վրա կուտակվել է ավելի քան 300 բեռնատար

Չորեքշաբթի առավոտյան խոշոր բեռնատարների համար փակվել է Վրաստանի մայրուղու այն հատվածը, որը միակ օղակն է Ռուսաստանի և Հայաստանի միջև:

«Վրացական ավտոճանապարհի երթևեկությունը ժամը 10:00-ից սահմանափակ է խոշոր բեռնատար մեքենաների համար: Վրաստանի տարածքում մերկասառույց է և ձնաբուք: Կուտակվել է 335 մեծ մեքենա»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է Հյուսիսային Օսիայի մասով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր ծառայության հաղորդագրությունը:

Նշվում է, որ նախօրեին ձնաբքի պատճառով ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց մինչև երեկո հաջողվել էր վերականգնել երթևեկությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին