Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    507

  • EUR

    550
    564

  • RUB

    6,21
    6,61

Կարևոր իրադարձություններ

Աքորի գյուղի երեք տնտեսություններում արձանագրվել է 165 գլուխ խոզի անկում․ ՍԱՏՄ պարզաբանումը

19 Փետրվար, 2020 12:57
Աքորի գյուղի երեք տնտեսություններում արձանագրվել է 165 գլուխ խոզի անկում․ ՍԱՏՄ պարզաբանումը

Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր:

Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլուխ, անկում:

ՍԱՏՄ տեսուչները վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահել Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացրել դրանք, հետևել, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի և անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին