Կարևոր իրադարձություններ

Մակար Ղամբարյանը չի եղել թափուր տեղերից մեկի համար հայտարարված մրցույթի հանձնաժողովի նախագահ․ Արծրուն Հովհաննիսյան

19 Փետրվար, 2020 11:43
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Մակար Ղամբարյանը չի եղել թափուր տեղերից մեկի համար հայտարարված մրցույթի հանձնաժողովի նախագահ․ Արծրուն Հովհաննիսյան

 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Երեկ «Ազատություն» ռադիոկայանով Աշոտ Մովսիսյանի մասին նյութում վերջինիս կողմից հնչել է ակնհայտ ապատեղեկատվություն։ Առարկայորեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը չի եղել նշված հանձնաժողովի նախագահը։

Վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը լրատվադաշտում թիրախավորվում են։ «Ազատություն» ռադիոկայանը միշտ աչքի է ընկել անաչառությամբ։

Խնդրում ենք զերծ մնալ (խոսքը միայն Ազատությանը չի վերաբերվում) նմանաբնույթ, անհիմն որակումներից ու գնահատականներից և չճշտված տեղեկությունների հրապարակումից»։

 

Լրահոս

Դիտել ավելին