Կարևոր իրադարձություններ

Վիճաբանության արդյունքում 2 անչափահասներ հոսպիտալացվել են․ նրանցից մեկին վիրահատել են

19 Փետրվար, 2020 10:51
Վիճաբանության արդյունքում 2 անչափահասներ հոսպիտալացվել են․ նրանցից մեկին վիրահատել են

Երեկ՝ փետրվարի 18-ին, ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գոռ Գ-ն և 17-ամյա Գուրգեն Ի-ն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից Գուրգեն Ի-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ Գոռ Գ-ն գտնվում է վիրահատարանում։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Փափազյան 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնից տարածքից։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Գոռ Գ-ի և Գուրգեն Ի-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Արման Ս-ն, 16-ամյա Ալբերտ Ս-ն, 16-ամյա Համլետ Մ-ն և 18-ամյա Մանուկ Մ-ն, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Ս-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ-ին և Գուրգեն Ի-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին