Կարևոր իրադարձություններ

Հաշվարկված պլան, որում մասնաբաժին ունի նաև Քոչարյա՞նը. «Ժամանակ»

19 Փետրվար, 2020 10:10
Հաշվարկված պլան, որում մասնաբաժին ունի նաև Քոչարյա՞նը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական արգելքների պատճառով Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն չստացած Սամվել Բաբայանը որոշել է Արցախի իշխանությունը վերցնել ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի միջոցով՝ նրան վերցնելով իր անձնական հովանավորության տակ:

 

Բաբայանը հաշվարկել է, որ եղած թեկնածուների մեջ քիչ թե շատ լուրջը Մայիլյանն է: Չի բացառվում, որ այս պլանի մեջ փայատիրական հիմունքներով մասնաբաժին ունի նաև ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանը՝ հաշվի առնելով Քոչարյան-Բաբայան հին կապերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին