Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Իռլանդիայի ափերին ուրվական-նավ է մոտեցել

19 Փետրվար, 2020 00:25
Իռլանդիայի ափերին ուրվական-նավ է մոտեցել

«Ալտա» ուրվական-նավը Եվրոպայում մոլեգնող «Դենիս» փոթորկի հետեւանքով մոտեցել է Իռլանդիայի հարավային Կորկ կոմսության ափերին։ Քարերի վրա նստած հսկայական նավը նկատել են ձկնորսական Բալիկոտոն գյուղի բնակիչները, հայտնում է BBC-ն։

Ենթադրվում է, որ լքված նավը ավելի քան մեկ տարի լողացել է Ատլանտյան օվկիանոսում՝ 2018թ․ սկսելով իր ուղին Բերմուդյան կղզիներից։

Ջրերում փրկության թագավորական ազգային միության (RNLI) Բալիկոտոնի ներկայացուցչության ղեկավարը տեղի ԶԼՄ-ներին խոստովանել է, որ երբեք չի տեսել նման բան։ Նավի լուսանկարներն ու տեսանկարահանումները սոցցանցերում հրապարակել է Իռլանդիայի Ափամերձ պարեկության ծառայությունը։

Լքված նավը հասցրել է ոչ քիչ անվանումներ ու սեփականատերեր փոխել։ Հայտնի է, որ այն կառուցվել է 1976թ․ եւ մինչեւ վերջին ժամանակներս նավարկել է Տանզանիայի դրոշի ներքո։

2018թ․ սեպտեմբերին նավը Հունաստանից ուղեւորվել է Հայիթի կղզի։ Ատլանտյան օվկիանոսում «Ալտա»-ի էլեկտրականությունը անսպասելի անջատվել է, եւ նավը 20 օր թափառել է Բերմուդյան կղզիներից 2100 կմ հարավ-արեւելք։

Երբ նավի վրա սպառվել են սննդի պաշարները, անձնակազմին օգնության է հասել ԱՄՆ ափամերձ պարեկությունը, որը նավաստիներին ուղղաթիռներով սնունդ է մատակարարել։

Սակայն փոթորկի մոտենալու մասին նորությունների հայտնվելուց հետո իշխանությունները որոշել են տարհանել «Ալտա»-ի 10 հոգանոց անձնակազմին եւ տեղափոխել նրանց Պուերտո Ռիկո։

Վնասված նավը առանց անձնակազմի հանձնվել է տարերքին։ 2019 սեպտեմբերին թափառող նավը նկատվել էր բրիտանական թագավորական ռազմածովային նավատորմի պարեկային նավի կողմից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին