Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն վիճակագրական տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման վերաբերյալ

18 Փետրվար, 2020 23:41
ԱՀԿ-ն վիճակագրական տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID19 կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման մոտ 100 դեպք է արձանագրել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին, հիվանդության մարդուց մարդուն փոխանցման դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Diamond Princess զբոսաշրջային նավում, որը հունվարի 28-ին կայանված է Ճապոնիայում:

«Ներկա պահին 92 դեպք է հայտնի, որոնք գրանցվել են 12 երկրում Չինաստանի սահմաններից դուրս: Մենք բավարար տեղեկություններ չունենք Չինաստանից դուրս գրանցվող դեպքերի մասին, որպեսզի համեմատական գնահատական տանք հիվանդությունից մահացության մակարդակին»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն հետևում է իրավիճակին այն երկրներում, որտեղ հիվանդացության դեպքեր են արձանագրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին