«Diamond Princess» զբոսաշրջային նավի վրա Ռուսաստանի՝ արդեն երկրորդ քաղաքացու մոտ են կասկածում կորոնավիրուսի վարակի առկայությունը։ Երկու «կասկածյալները» ամուսիններ են։ Այս մասին հայտնում է Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանությունը։
Այս պահի դրությամբ, սակայն, կնոջ մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, իսկ ամուսնու մոտ արդեն հաստատվել է։ Նրան տեղափոխել են ապաքինման։ Տղամարդու բուժումն անցնում է հարթ, առանց բարդությունների։