Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանի ու Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

18 Փետրվար, 2020 18:55
Հրայր Թովմասյանի ու Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Վարույթն իրականացնող մարմինը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել`գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց`ծանոթանալու համար»,-հայտնեցին  ՀՔԾ-ից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին