Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձն է կանխել

18 Փետրվար, 2020 18:12
ՊԵԿ-ը թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձն է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ և «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին