Կարևոր իրադարձություններ

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է․ Aravot.am

18 Փետրվար, 2020 17:35
Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է․ Aravot.am

Այսօր՝ Փետրվարի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացավ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

Նիստի ընթացքում դատավորը հայտնեց, որ դատարանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր գտնվում, ինչ պատճառով էլ դատական նիստը 30 րոպե ուշացումով է սկսվել: Նախագահող դատավորը հայտնեց, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է: Ինչ վերաբերում էր Հրայր Հովսեփյանին, նրա նկատմամբ էլ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Ավելի մանանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ Aravot.am

 

Լրահոս

Դիտել ավելին