Կարևոր իրադարձություններ

Կողքից երբեմն ավելի լավ է երևում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը․ Նիկոլ Փաշինյանը Ryanair-ի հոդվածի մասին

18 Փետրվար, 2020 17:05
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Կողքից երբեմն ավելի լավ է երևում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը․ Նիկոլ Փաշինյանը Ryanair-ի հոդվածի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Երևանի մասին Ryanair-ի հոդվածով և կից գրառում կատարել․

«Կողքից երբեմն ավելի լավ է երևում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը»

Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերությունը Երևանի մասին հոդված է հրապարակել։

Հոդվածում նկարագրվում է Երևանի մշակութային ու ժամանցային վայրերը, ազգային սննդի կետերը և քաղաքի ամենահետաքրքիր վայրերը։

«Անհնար է չնկատել, թե ինչպիսին է դարձել Երևանը՝ վերջին տարիներին: Փայլուն, նոր հինգաստղանի հյուրանոցները, բարձրակարգ առեւտրի եւ ժամանցի կետերը, գերժամանակակից բարերն ու ջազ ակումբները խառնվել են պատմության թանգարաններին, արվեստի կենտրոններին, տեքստիլ բուտիկներին, որոնք վաճառում են հայկական ավանդական զգեստներ: Ավանդույթներն ու արդիականությունը Երևանում միաձուլվում են իրար»,-ասված է հոդվածում: 

 

Լրահոս

Դիտել ավելին