Կարևոր իրադարձություններ

Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը shamshyan.com

18 Փետրվար, 2020 16:40
Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը shamshyan.com

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բայանդուրյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ա. Բայանդուրյանը եղել է Lexus LX 470 մակնիշի 033 NN 03 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցելիս է եղել Lada Priora մակնիշի 36 NC 794 համարանիշի ավտոմեքենան։ Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի տարածքում ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկեցին ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։ Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն (бронежилет)։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին