Կարևոր իրադարձություններ

Պուտինը և Էրդողանը հնարավոր է հանդիպեն Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ

18 Փետրվար, 2020 16:32
Պուտինը և Էրդողանը հնարավոր է հանդիպեն Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ

Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն հայտարարել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վ. Պուտինի և Թ. Էրդողանի հնարավոր հանդիպման մասին Սիրիայի Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ, եթե չհաջողվեն ռուս-թուրքական բանակցությունները Մոսկվայում:

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Անկարայում անցած շաբաթ ՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածության սրման արդյունքում: Ռուսաստանյան պատվիրակության կազմում էին Սիրիայի կարգավորման հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ա. Լավրենտևը և փոխարտգործնախարար Ս. Վերշինինը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Թուրքական պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Ս. Օնալը: Բանակցությունների երկրորդ փուլը անցկացվեց Մոսկվայում՝ երկուշաբթի և երեքշաբթի:

«Եթե Մոսկվայում կայացած բանակցություններից հետո արդյունք չլինի, ապա, միգուցե, առաջիկա օրերին բանակցությունները կանցկացվեն նախագահական մակարդակով», - նշել է Չավուշօղլուն:

 

Լրահոս

Դիտել ավելին