Փետրվարի 18-ին ժամը 13:50-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգավորության պատճառով։ Այս մասին հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված են Հայաստանից մեկնող և Հայաստան ժամանող հարյուրավոր բեռնատարներ։