Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գևորգ Բաբայանի գործունեության վերաբերյալ

18 Փետրվար, 2020 15:46
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գևորգ Բաբայանի գործունեության վերաբերյալ

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

Հիշեցնենք, որ երեկ Գևորգ Բաբայանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որի մասին հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ մամուլում հրապարակումների համաձայն՝ Գևորգ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին