Այսօր՝ փետրվարի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քննարկումից հետո, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Պետք է հասնենք այնպիսի մթնոլորտի, որ բանակում տիրի եղբայրության սկզբունքը՝ կառուցված կոնկրետ կանոնակարգային պահանջներով: Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի»։
Պատգամավորը նաև ասաց, որ փետրվար ամսին Զինված ուժերում տեղի ունեցած դեպքերը մեզ բոլորիս ստիպել է և ստիպում է ամեն ինչ անել բանակի համար։
Անդրադառնալով բանակում պաշտոնանկությունների հարցին Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Պաշտոնոնանկությունները վատ բան չեն, դրանք նաև առողջացնող և սթափեցնող դրսևորումներ ունեն»։