Կարևոր իրադարձություններ

Հնարավոր չէ չնկատել, թե ինչպիսին է դարձել Երևանը վերջին տարիներին․ Ryanair-ի հոդվածը Երևանի մասին

18 Փետրվար, 2020 15:12
Հնարավոր չէ չնկատել, թե ինչպիսին է դարձել Երևանը վերջին տարիներին․ Ryanair-ի հոդվածը Երևանի մասին

Ryanair ավիաընկերությունը Երևանի մասին հոդված է հրապարակել։

Հոդվածում նկարագրվում է Երևանի մշակութային ու ժամանցային վայրերը, ազգային սննդի կետերը և քաղաքի ամենահետաքրքիր վայրերը։

«Անհնար է չնկատել, թե ինչպիսին է դարձել Երևանը՝ վերջին տարիներին: Փայլուն, նոր հինգաստղանի հյուրանոցները, բարձրակարգ առեւտրի եւ ժամանցի կետերը, գերժամանակակից բարերն ու ջազ ակումբները խառնվել են պատմության թանգարաններին, արվեստի կենտրոններին, տեքստիլ բուտիկներին, որոնք վաճառում են հայկական ավանդական զգեստներ: Ավանդույթներն ու արդիականությունը Երևանում միաձուլվում են իրար»,-ասված է հոդվածում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին