Կարևոր իրադարձություններ

Բենիտեսը վստահեցնում է` «Ռեալի» ֆուտբոլիստները տարաձայնություններ չունեն

16 Հոկտեմբեր, 2015 22:27
Բենիտեսը վստահեցնում է` «Ռեալի» ֆուտբոլիստները տարաձայնություններ չունեն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերթական անգամ հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` թիմում մի շարք ֆուտբոլիստներ տարաձայնություններ ունեն:

-«Ռեալի» ֆուտբոլիստների տարաձայնությունների վերաբերյալ լուրերը կարող են կասկածներ առաջացնել անգամ ամենահավատարիմ երկրպագուների մոտ: Մարդիկ հավատում են նրան, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Բոլոր ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն: Իհարկե, կան ֆուտբոլիստներ, ովքեր հասկանալի պատճառներով ավելի մտերիմ են. օրինակ` Մոդրիչը մտերիմ է Կովաչիչի հետ, Բենզեման` Վարանի, բայց վստահեցնում եմ` թիմում տարաձայնություններ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին