Կարևոր իրադարձություններ

Կադրային փոփոխություններ Արցախի պաշտպանության բանակում

18 Փետրվար, 2020 12:16
Կադրային փոփոխություններ Արցախի պաշտպանության բանակում

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանը կնշանակվի Արցախի պաշտպանության նախարար։ Այս մասին հայտնում է 24News-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը կնշանակվի Արցախի ՊԲ շտաբի պետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան պաշտոնանկ է արվել ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը և ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին