Կարևոր իրադարձություններ

«Երեկ կառավարությունում կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ»․ Նիկոլ Փաշինյան

18 Փետրվար, 2020 10:02
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
«Երեկ կառավարությունում կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ:

Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել:

Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք:

Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին