Կարևոր իրադարձություններ

«Ոչ»-ի ճակատը կձևավորվի այսօր. ներգրավված են բացառապես իրավաբաններ. «Հրապարակ»

18 Փետրվար, 2020 09:04
«Ոչ»-ի ճակատը կձևավորվի այսօր.  ներգրավված են բացառապես իրավաբաններ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց երեկ։ «Այո»-ի  ճամբարում արտաքուստ լռություն էր, կիրակի ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել, քանի դեռ չի ձևավորվել «ոչ»-ի ճակատը, որ հասկանան՝ ինչ մարտավարություն որդեգրեն։ 

Սակայն որոշվել է ռեյտինգայինով ընտրված պատգամավորներին պատվիրակել մարզային հանդիպումները, որ գնան, իրենց ընտրողներին բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»։ Երեկ նույնպես խմբակցության նիստ է հրավիրվել և պատգամավորներին ասվել է, որ հնարավորինս զգույշ լինեն իրենց հայտարարություններում, ավելի շատ գործեն, քան խոսեն։ Իսկ «ոչ»-ի ճակատը կձևավորվի այսօր։ Ճակատում ներգրավված են բացառապես իրավաբաններ, համակարգողն «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին