Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ. «Փաստ»

18 Փետրվար, 2020 08:22
ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի վերաբերյալ Արցախի Հանրապետության ՊԲ-ում նախօրեին ռազմական խորհրդի նիստ է կայացել: 

Ճիշտ է՝ պաշտոնական հաղորդագրությունում ընդհանուր ձևակերպումներով տեքստ էր ներկայացվել, սակայն, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, հանդիպումը մոտ 4 ժամ է տևել: 

Մինչ այդ, ՊԲ-ն մի քանի այլ ձևաչափով ևս (ոչ պաշտոնական) քննարկումներ է իրականացրել: Այս օրերին ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ, տարբեր ոլորտի մասնագետներ, որոնք կարող են որևէ կերպ նպաստել առկա վիճակի լիցքաթափմանը: Բանակի հրամկազմի հետ խորհրդակցությունների շարք է անցկացնում նաև Արցախի նախագահը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին