Կարևոր իրադարձություններ

Խաղաղ պայմաններում զոհերի հարցով ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանին հրավիրել են ԱԺ. փակ քննարկում կանցկացվի. «Հրապարակ»

18 Փետրվար, 2020 08:01
Խաղաղ պայմաններում զոհերի հարցով ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանին հրավիրել են ԱԺ. փակ քննարկում կանցկացվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում խաղաղ պայմաններում զոհերի վիճակագրությունը մտահոգում է նաև իշխանություններին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ՝ քննարկելու վերջին շրջանում բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարները։ Մասնակցել են նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը։ 

Իսկ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն են հրավիրել շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Հարցի շուրջ անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում, իսկ մի քանի օր անց էլ հրավիրելու են Դավիթ Տոնոյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին