Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Արարատի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում

17 Փետրվար, 2020 23:42
Խոշոր վթար Արարատի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 MC 431 համարանիշի և Opel մակնիշի 36 MR 551 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սահակ Ավետիսյանն ու Դավիթ Մանուկյանը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով ծառերին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին