Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Բուրունդիում գտնվել են գերեզմանատներ վեց հազար մարդու աճյուններով

17 Փետրվար, 2020 21:55
Բուրունդիում գտնվել են գերեզմանատներ վեց հազար մարդու աճյուններով
Բուրունդիում հայտնաբերել են նոր գերեզմանատներ՝ ավելի քան վեց հազար մարդու աճյուններով, որոնք զոհվել են 1972-ին հութու ցեղախմբի դեմ էթնիկ զտումների ժամանակ: Այս մասին փետրվարի 16-ին հաղորդել է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ ըստ ճշմարտության և հաշտեցման հաստատման հանձնաժողովի նախագահ Պիեռ Կլավեր Նդայկարիեի՝ էթնիկ զտումների զոհերի թաղման վայրերը պարզելու ուղղությամբ աշխատանքների հերթական փուլը սկսվել է այս տարվա հունվարին ՝ կառավարության կարգադրությամբ:

Գերեզմանատանը հայտնաբերվել է 6,032 աճյուն, ինչպես նաև տասնյակ հազարավոր փամփուշտներ:

Ըստ Նդայկարիեի՝ էթնիկ զտումների հետևանքով զոհվածների ընտանիքները այժմ կարող են խախտել 48 տարի տևած լռությունը:
Գործակալության տվյալներով՝ 2014 թվականին Բուրունդիի կառավարությունը ստեղծել է հանձնաժողով՝ ուսումնասիրելու երկրում կատարված հանցագործությունները 1885-ից 2008 թվականներին:

Մինչ օրս հանձնաժողովը հայտնաբերել է ավելի քան չորս հազար գերեզմանատներ և ավելի քան 142 հազար մարդու աճյուններ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին