Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին․ քննարկվել են նոր դատավորների նշանակման ընթացակարգերը և մի շարք այլ հարցեր

17 Փետրվար, 2020 21:10
Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին․ քննարկվել են նոր դատավորների նշանակման ընթացակարգերը  և մի շարք այլ հարցեր

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի ու Ֆրանսիայի կողմից Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող մեծ աջակցության համար և կարևորել նախորդ տարվա հոկտեմբերին Ստրասբուրգում Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրավական համագործակցության ոլորտում արձանագրվող հաջողությունները:

Ֆրանսիայի դեսպանը փոխգործակցության զարգացման պատրաստակամություն է հայտնել և նախարարից հետաքրքրվել դատաիրավական ոլորտի առաջնահերթություններով:

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված դատավորների բարեվարքության ստուգման անհրաժեշտությանը, այդ հարցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, նոր դատավորների նշանակման ընթացակարգերին  և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման ավարտին համագործակցությունը մի շարք ուղղություններով զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին