Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Անկեղծ ասած՝ շատ մեկ է, թե ով է լինելու «ՈՉ»-ի շտաբում, մեր քաղաքացիների համար գաղտնիք չէ, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը․ Ալեն Սիմոնյան

17 Փետրվար, 2020 20:17
Անկեղծ ասած՝ շատ մեկ է, թե ով է լինելու «ՈՉ»-ի շտաբում, մեր քաղաքացիների համար գաղտնիք չէ, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը․ Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ ավերտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ փոխխոսսնակ Ալեն Սիմոնյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստին քննարկվել են Փաշինյան-Ալիեև հանդիպման բովանդակությունն ու արդյունքները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի եւ ԱԺ-ի վերաբերյալ մի քանի հարցեր։ 

Հարցին՝ արդյոք իշխանությունները մտահոգվա՞ծ են, որ առայժմ «Ոչ»-ի շտաբ չի ձեւավորվել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձևավորվի, եթե նույնիսկ չձեւավորվի, ապա որեւիցե անհանգստանալու բան չկա»։

Սիմոնյանը նաև նորմալ է վերաբերում, որ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ու մի խումբ իրավապաշտպաններ պատրաստվում են «ՈՉ»-ի շտաբ ձևավորելու դիմում ներկայացնել․

«Կապ չունի՝ ում աջակիցները կձևավորեն, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե Հրայր Թովմասյանի։ Այնպես չէ, որ մեր քաղաքացիների համար գաղտնիք է, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը։ Անկեղծ ասած՝ շատ մեկ է, թե ով է լինելու «ՈՉ»-ի շտաբում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին