Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին և ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգին վերաբերող հարցեր

17 Փետրվար, 2020 18:53
ԱԺ-ում քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին և ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգին վերաբերող հարցեր

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը,  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Աննա Կոստանյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են զբոսաշրջության ոլորտում աշխատող մի խումբ վարորդների հետ: Այս մասին հայտնում են Աժ լրատվական ծառայությունից։

Քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին, ինչպես նաեւ  2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթեւեկության խախտումների բալային համակարգին վերաբերող հարցեր:

Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ կստեղծվի փոքր աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն  պատգամավորներ, ներկայացուցիչներ այլ գերատեսչություններից եւ կփորձեն վարորդների կողմից բարձրացված հարցերին տալ գործնական լուծումներ: Քննարկվում են կայանման ժամանակի երկարացման տարբերակը եւ օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու հնարավորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամկետում խնդիրներին լուծում տալ:

Կարեւորելով զբոսաշրջության դերը տնտեսության զարգացման գործում՝ ընդգծվել է, որ նման ձեւաչափով հանդիպումները նոր առաջարկների ու նոր ուղիների մշակման արդյունավետ տարբերակներ են:

 

Լրահոս

Դիտել ավելին