Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

17 Փետրվար, 2020 18:13
Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ Այս մասին azatutyun.am-ին հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա խոսքով՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ հայտնեց՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Տարիուկես տևած քննությունից հետո իրավապահները եզրահանգել են, որ Վաչագան Ղազարյանն ապօրինի չի հարստացել։

Ղազարյանին և նրա կնոջը մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ azatutyun.am

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին